Ապրիլ 19, 2025
160 դիտում

Երեք մեդալ Աշխարհի գավաթի 5-րդ փուլից


Լուսանկարը` europeangymnastics.com


Դոհայում ավարտին է մոտենում մարմնամարզության Աշխարհի գավաթի 5–րդ փուլը։

Հայաստանի հավաքականի անդամներից այսօր երեք հոգի դարձել է մեդալակիր։ Կրկին հաջող է հանդես եկել երիտասարդ Համլետ Մանուկյանը։ Նժույգթափերում նա վաստակել է 14,700 միավոր ու դարձել ոսկե մեդալակիր։ Մանուկյանը հավասարը չէր ունեցել նաեւ գավաթի 4–րդ փուլում։

 

Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել է արծաթ, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզ։

 

Վաղը հենացատկում ելույթ կունենա Օլիմպիական արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին