Նրա սաներից 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը նվաճել էր արծաթ։ Թիմային պայքարում Հայաստանի հունահռոմեական թիմը գրավել էր 5-րդ տեղը։
«Այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի դինամիկան շատ է փոխվել։ Մեր թիմում ընդգրկել էինք մի շարք երիտասարդների, ովքեր առաջին անգամն էին մասնակցում մեծահասակների պայքարին։
Հանդես եկանք 10 ըմբիշով, բոլորն էլ լավ էին պատրաստվել։ Ոչ թե նրանք պարտվել են, որովհետեւ թույլ էին, այլ պարզապես այդ պահին չեն կատարել մարզիչների հրահանգները։ Մեր թիմում թույլ ըմբիշ չկա։
Վերջերս ասում են, թե Բաբալարյանը բոլորի հետ մարտավկա չի նստում։ Եթե գորգերից մի քանիսում մեր տղաներն են, ես չեմ կարող միաժամանակ բոլորի հետ էլ լինել։ Դրա համար երբեմն վստահում եմ անձնական մարզիչներին, նրանք եւս, ինչպես ես, պատասխանատու են։ Հանձնարարությունը տալիս եմ ու բոլորին էլ հավասարապես հետեւում։
Հիմա Օլիմպիական նոր մրցափուլ է սկսվել, պետք է պատրաստվենք ու հետեւություններ անենք։ Մինչեւ Աշխարհի առաջնություն ժամանակ կա, կխոսենք, կհասկանանք, թե ինչ փոփոխություններ կլինեն։
Մայիսին կհանգստանանք, հունիսին կկազմակերպենք Բենուր Փաշայանի ամենամյա միջազգային մրցաշարը, որը նախընտրական կլինի ԱԱ-ի համար։ Ապա հավաքներ կունենանք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Միգուցե մինչեւ Աշխարհի առաջնություն եւս մեկ մրցման մասնակցենք, որից հետո արդեն ելույթ կունենանք այս տարվա կարեւորագույն մրցաշարում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: