Հոկտեմբերի 28-31-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալու է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշերի Աշխարհի առաջնությունը։
Ըմբիշները, ովքեր հանդես են եկել Փարիզի Օլիմպիական խաղերում, իրավունք չունեն ելույթ ունենալ առաջնությունում։
Ավելի քան 300 ըմբիշ Տիրանայում պայքարելու է 12 քաշային կարգում։ UWW-ն ներկայացրել է առաջնությունում հայտավորած հավաքականների կազմերը։
Հայաստանի ազատ ոճի ընտրանու կազմում հանդես են գալու Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Կնյազ Իբոյանը (92 կգ)։
Հունահռոմեականներից ԱԱ-ում ելույթ կունենան Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: