Դեկտեմբեր 30, 2024
791 դիտում

Հայաստանի ըմբշամարտի թիմերը Մ-23 տ․ ԱԱ-ում հանդես կգան ամբողջական կազմերով


Լուսանկարը` UWW


Հոկտեմբերի 21-27-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալու է ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։

Առաջնությանը մասնակցելու է 650 ըմբիշ, սկզբից պայքարի են դուրս գալու հունահռոմեականները, ապա գորգը տրամադրվելու է կանանց եւ ազատ ոճայիններին։

UWW-ն ներկայացրել է հավաքականների նախնական կազմերը, որոնք հնարավոր է ենթարկվեն նաեւ փոփոխությունների։ Ըստ այդ կազմի՝ Հայաստանը ներկայացուցիչներ է ունենալու բոլոր քաշային կարգերում։

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գեւորգյանը (125 կգ)։

Հունահռոմեականները կմասնակցեն հետեւյալ մարզիկներով՝ Արմեն Գեւորգյան (55 կգ), Արմեն Սուքիասյան (60 կգ), Յուրիկ Հովեյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Հենրիկ Գեւորգյան (77 կգ), Էրիկ Տեր-Մաթեւոսյան (82 կգ), Ռուբեն Գեւորգյան (87 կգ), Արշակ Գեղամյան (97 կգ) եւ Արամայիս Հարությունյան (130 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին