Դեկտեմբեր 30, 2024
438 դիտում

Մարատ Աճեմյանը մինչեւ 17 տարեկանների Աշխարհի առաջնության փոխչեմպիոն է


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ամմանում կայացած մինչեւ 17 տարեկանների Աշխարհի առաջնությունում 3 մեդալ է նվաճել:

Երեկ Մարատ Աճեմյանը դուրս էր եկել եզրափակիչ ու բավարարվել է արծաթե մեդալով: Նա մինչեւ 45 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարում 3:6 հաշվով զիջել է չեզոք դրոշի տակ հանդես եկող Ասլանբեկ Կոստոեւին:

Ավելի վաղ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) եւ Նարեկ Գրիգորյանը (65 կգ):

Ազատ ոճի ըմբիշները մրցաշարում պայքարի մեջ են մտնելու օգոստոսի 23-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին