Դեկտեմբեր 30, 2024
301 դիտում

Հունահռոմեական ըմբիշներն այսօր սկսում են պայքարը Մ-17 տ. ԱԱ-ում


Լուսանկարը` UWW


Այսօրվանից մինչեւ օգոստոսի 25-ը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կայանալու է մինչեւ 17 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։

Մրցաշարում ուժերը կչափեն 576 ըմբիշներ, եւ առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականները:

Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան 5 ըմբիշներ՝ Մարտին Մանջիկյանը (48 կգ), Յուրիկ Մխիթարյանը (55 կգ), Նարեկ Գրիգորյանը (65 կգ), Արամե Առաքելյանը (80 կգ) եւ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին