Դեկտեմբեր 30, 2024
705 դիտում

Մ-17 տ. ԵԱ-ում հայ ազատ ոճայինները նվաճել են 1 ոսկե ու 5 բրոնզե մեդալներ


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հայաստանի Մ-17 տարեկանների ազատ ոճի Հայաստանի ընտրանին Նովի Սադում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկրորդն է:

Պատանի ազատ ոճայիններին հաջողվել է նվաճել 1 ոսկե ու 5 բրոնզե մեդալներ:

Չեմպիոնի կոչումը մինչեւ 55 կգ քաշային կարգում նվաճել է Գագիկ Ղազարյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), Արտակ Աղաբեկյանը (45 կգ) եւ Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ):

Այսօրվանից Նովի Սադում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնելու մինչեւ 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին