Ապրիլ 17, 2024
3255 դիտում

Հարությունյանի 4-րդ ոսկին Եվրոպայում. Նա թուրք մրցակցին հաղթեց 52 վայրկյանում


Լուսանկարը` UWW


Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի առաջնությունում Եվրոպայի քառակի չեմպիոն է հռչակվել։

Մինչեւ 57 կգ քաշային կարգի եզրափակչում ազատ ոճի ըմբիշը հանդիպել է թուրք Մուհամետ Կարավուսի հետ։ Հայ ըմբիշը միանգամից նետվել է գրոհի ու մեկ րոպեից էլ պակաս ժամանակում՝ 52 վայրկյանում հաղթել 10:0 հաշվով։ 

 

Մինչ այդ Հարությունյանն անգերազանցելի է եղել 2019, 2022 եւ 2023 թվականների առաջնություններում։

 

Քիչ անց եզրափակչում պայքարելու է նաեւ Արման Անդրեասյանը (70 կգ), նա ոսկի մեդալի համար մրցելու է վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին