Հուլիս 27, 2024
1523 դիտում

Արման Անդրեասյանն ԱԱ-ում պայքարելու է բրոնզե մեդալի համար


Լուսանկարը` UWW


Բելգրադում ընթացող վարկանշային Աշխարհի առաջնությունում Արման Անդրեասյանն այսօր (70 կգ) պայքարելու է բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակցի անունը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտից հետո։

Աշխարհի առաջնությունում ելույթներն են սկսելու եւս երեք ազատ ոճայիններ։ Արսեն Հարությունյանն (57 կգ) որակավորման փուլում հանդիպելու է ուկրաինացի Կամիլ Կերիմովի հետ, Հրայր Ալիխանյանը (74 կգ) նույն փուլում մրցելու է Մոնտերո Չիրինոսի հետ։ 

 

Արման Ավագյանը (79 կգ) պայքարի մեջ է մտնելու 1/8 եզրափակչից, նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ։

 

Հարությունյանն ու Ալիխանյանը մեդալներից բացի փորձելու են նաեւ նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին