Մայիս 13, 2025
1133 դիտում

Ազատ ոճի ընտրանին հայտնել է, թե ինչ կազմով է մասնակցելու Մ-23 տ. ԵԱ-ին


Լուսանկարը` UWW


Մ-23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է մարտի 13-19-ը Բուխարեստում:

 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է, թե ինչ կազմով է ազատ ոճի ընտրանին մասնակցելու մրցաշարին:


Հանդես են գալու Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (125 կգ):


Ավելի վաղ էլ որոշվել էր հունահռոմեական ընտրանու կազմը՝ Կարապետ Մանվելյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Աշոտ Խաչատրյան (67 կգ), Հայկ Ասատրյան (72 կգ), Աշոտ Կիրակոսյան (77 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հովհաննես Հարությունյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ) եւ Ալբերտ Վարդանյան (125 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին