Մայիս 02, 2024
734 դիտում

Արսեն Հարությունյանի 2-րդ անընդմեջ բրոնզե մեդալն Աշխարհի առաջնությունում


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Երեկոյան Արսեն Հարությունյանը երկրորդ տարին անընդմեջ Աշխարհի առաջնությունում բրոզե մեդալակիր դարձավ:

Լուսանկարը` UWW


2021 թվականին նա Օսլոյում էր 3-րդը եղել, երեկ էլ պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնել է Բելգրադում:

Լուսանկարը` UWW


Բրոնզի համար պայքարում նա շատ վստահ է գոտեմարտել ու ոչ մի շանս չի տվել ամերիկացի Էնթոնի Գրոսին: Դիմակայությունն արտվել է նրա 12:0 հաշվով հաղթանակով:

Լուսանկարը` UWW


ԱԱ-ում Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, 12:2 հաշվով հաղթել ուզբեկ Ջահոնգիրմիրզա Տուրուբովին, ապա 0:10 հաշվով զիջել չեմպիոնի կոչումը նվաճած ճապոնացի Ռեյ Հիգուչիին: Սփոփիչ գոտեմարտում նա 12:11 հաշվով գերազանցել է Իսլամ Դուդաեւին (Ալբանիա) ու շանս ստացել մեդալակիր դառնալ, ինչը եւ օգտագործել է:

Լուսանկարը` UWW


6 մարզիկով Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում դա միակ մեդալն է եղել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին