Մայիս 21, 2024
3753 դիտում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը պատրաստվում է Օլիմպիական խաղերին


Լուսանկարը` Markus Koch


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականն արդեն սկսել է պատրաստվել Օլիմպիական խաղերին։

Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկանցում Գյումրիում։

«Անցած տարվանից Օլիմպիական խաղերի պատրաստության 7 փուլ ենք անցել։ Խաղերին մասնակելու համար վարկանիշ ապահոված 5 ծանրորդ ունեինք, բայց ՄՕԿ-ն առավելագույնը թույլատրում է մասնակցել 3 հոգու։ Մենք ընտրեցինք Անդրանիկ Կարապետյանին (89 կգ), Գարիկ Կարապետյանին (102 կգ) եւ Վարազդատ Լալայանին (+109 կգ)»,-այսօր հայտնել է Հայաստանիչ հավաքականի գլխավոր մարզիչ  Փաշիկ Ալավերդյանը։

Նա նշել է, որ Սամվել Գասպարյանը ծնկի վնասվածք ունի ու երիտասարդ Գարիկ Կարապետյանը կարողացել է շրջանցել նրան։ Կարապետյանն այս պահին այդ քաշային կարգում գրանցած արդյունքով 2-րդն է։ Լալայանն էլ գերծանր քաշայինների պայքարում 3-րդն է ու զիջում է միայն Լաշա Տալախաձեին ու Գոռ Մինասյանին։

«Կանանց հավաքականին երեւի ինչ-որ ընթացքում սխալ մոտեցում ցույց տվեցինք, բացթողումներ եղան։ Ճիշտ է, նրանք մեդալներ նվաճեցին տարբեր տարիքայինների առաջնություններում, բայց դա բավարար չէր լավագույն տասնյակում տեղ գտնելու եւ ՕԽ մեկնելու համար»,-ավելացրել է Ալավերդյանը։

Փարիզի Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցումները կայանալու են օգոստոսի 7-11-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին