Մայիս 21, 2024
1259 դիտում

Ալավերդյան․ Ծանրամարտն անտերության չի մատնվելու, ինչքան էլ պետականորեն ցանկանան դա


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր նշել է, որ Փարիզի խաղերից հետո հրաժարական կտա։


«Անցած տարի պետությունից ստացել եմ 26 մլն դրամ պարգեւավճար, 20 մլն-ն արդեն ծախսել եմ ծանրամարտի թիմի համար։ Քանի ես կամ, հայկական ծանրամարտն անտերության չի մատնվելու, ինչքան էլ պետականորեն ցանկանան դա։ Շատ առաջարկներ ունեմ, այդ թվում՝ նաեւ Չինաստանից։ Օլիմպիական խաղերի ավարտից հետո այլեւս չեմ լինի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը։ Այս կառավարության հետ չեմ աշխատելու, Օլիմպիական խաղերին կմասնակցեմ ու վերջ»,-ասել է Ալավերդյանը։

Նշենք, որ Հայաստանը Փարիզի խաղերում ներկայացնելու է երեք ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին