Մայիս 02, 2024
1158 դիտում

Մանվել Խնձրցյանի բրոնզե մեդալը երիտասարդական ԱԱ-ում


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Երեկ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Ուֆայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Մինչեւ 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Մանվել Խնձրցյանը: Նա 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:2 հաշվով ուժեղ է եղել Աբդումալիկ Բագավուդինովից (Ղրղզստան):




Եզրափակիչ է հասել Լյովա Գեւորգյանը (125 կգ) եւ ոսկու համար մրցելու է իրանցի Ալի Մոհամադեբրահիմի հետ: Կիսաեզրափակչում նա 10:0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի Այդին Ահմադովին:





Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ) եւ Սերգեյ Սարգսյանն (92 կգ) այսօր գոտեմարտելու են 3-րդ տեղի համար:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին