Դեկտեմբեր 25, 2024
7821 դիտում

12 տարի անց հաջողության կրկնություն. Հունահռոմեականների ԵԱ-ն


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Օրեր առաջ Հռոմում ավարտված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել էր 2-ական ոսկե ու բրոնզե մեդալներ:

Չեմպիոններ են դարձել Գեւորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը բրոնզե մեդալներ են նվաճել: Հավաքականի մարզչական շտաբն այսօր ամփոփել է մրցաշարը: 

 

Էդուարդ Սահակյան 


Չորս մեդալ ունեցանք, թեեւ բացթողումներ եղան մյուս քաշային կարգերում: Բրոնզե մեդալակիրներն էլ կարող էին եզրափակչում հայտնվել: Պայքարը թեժ էր Եվրոպայի առաջնությունում, դժգոհ չենք ընդհանուր առմամբ արդյունքներից, ԵԱ-ն բավարար ենք գնահատում: Առաջիկայում վարկանշային մրցումներ ունենք, կպատրաստվենք դրանց:  

 

Գեւորգ Ալեքսանյան 

Լուսանկարը` UWW

Ընդհանուր արդյունքները լավ են, բայց տարբեր քաշային կարգերում բացթողումներ էլ եղան:

 

Գեւորգ Ղարիբյանն ապացուցեց, որ բարձրակարգ մարզիկ է, դժվար գոտեմարտեր ունեցավ, բայց մեր հույսերն արդարացրեց: Կարեն Ասլանյանն արդեն երկու անգամ բրոնզե մեդալակիր էր դարձել, այս անգամ էլ մրցավարական սխալի արդյունքում նա եզրափակիչ չմտավ: Այդ գոտեմարտի երեք մրցավարներն այդ սխալի պատճառով հեռացվեցին, բայց դա մեզ չսփոփեց: 

 

Կարապետ Չալյանը ծանր գոտեմարտերով հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, լավ պայքար ծավալեց, 4-րդ գոտեմարտում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ ու 3-րդ էր: Դեռ ավելացնելու շատ տեղ ունի: Արթուր Ալեքսանյանը նորից ապացուցեց, որ վնասվածքից ապաքինվել է, փորձելու ենք մինչեւ Օլիմպիական խաղերն ավելացնել: Ոչ մի շանս չտվեց իր մրցակիցներին, նրանք համակերպվել են, որ պարտվելու են ու սկսում են գոտեմարտի մեկնարկում հարվածել նրան, լավ է, որ Արթուրը հունից դուրս չեկավ: Հիմա նրա մոտ ատամների շարժ ու բորբոքում է, քանի որ 3 մրցակիցներն էլ խփել են: Դեռ բուժում ենք: 

 

Սամվել Գեւորգյան


Ուրախալի է, որ նոր չեմպիոն ունեցանք, Ղարիբյանը երիտասարդների չեմպիոն է եղել ու այս անգամ փայլեց նաեւ մեծահասակների պայքարում: 12 տարի առաջ էր եղել, որ այսքան մեդալներ էինք նվաճել, ուրախ եմ, որ կրկնեցինք այդ հաջողությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին