Դեկտեմբեր 25, 2024
6329 դիտում

Արսեն Ջուլֆալակյան-Ռոման Վլասով. Նոր դիմակայություն Մոսկվայում


Լուսանկարը` reporter.livejournal.com


Նոյեմբերի 29-30-ը Մոսկվայում կայանալու է Գրան Պրի մրցաշար՝ ԱԼՐՈՍ-ի Գավաթը:

Մրցաշարի առաջին օրը միմյանց դեմ մրցելու են 2 տիտղոսակիր հունահռոմեական ոճի ըմբիշներ: Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հանդիպելու է իր ամենասկզբունքային մրցակիցներից մեկին՝ Եվրոպայի, Աշխարհի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովին:

Երկու ըմբիշները միասին ունեն Օլիմպիական 3, Աշխարհի 7 ու Եվրոպայի 9 մեդալ:

Ըմբիշների միջեւ կայացած դիամկայություններից ամենալարվածն ու հետաքրքիրը կայացել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակչում: Ջուլֆալակյանը զիջել է ու բավարարվել արծաթե մեդալով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին