Դեկտեմբեր 25, 2024
exclusive
1622 դիտում

Այսօրվանից ազատ ոճայինները պատրաստվում են Մ-23 տ. ԱԱ-ին



Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ազատ ոճի ընտրանին մասնակցելու է 9 մարզիկով:

Mediamax Sport-ին հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասել է, որ ԱԱ-ում հանդես են գալու Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանն (92 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։

Թիմն այսօրվանից է սկսել հավաք անցկացնել Օլիմպավանում, մինչ այդ ըմբիշները մարզվել են եւ ԱԱ-ին պատրաստվող մեծահասակների ընտրանու, եւ երիտասարդների թիմի հետ:

Մի քանի ազատ ոճայիններ Դաղստանում միջազգային մրցաշարի են մասնակցել, Թեւանյանը 3-րդ տեղն է գրավել, Արսեն Հարությունյանն էլ Գերմանիայի Բունդեսլիգային է մասնակցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին