Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն այսուհետեւ հանդես է գալու նաեւ MMA-ում:
Այդ մասին հայտնել է MMA-ի գործակալ Ռիզվան Մագոմեդովը:
«Շտապում եմ ձեզ հետ հետաքրքիր նորությամբ կիսվել: Բոլորիս հայտնի Միհրան Հարությունյանը մտնում է իր համար նոր՝ MMA-ի աշխարհ: Կասկած չունեմ, որ նա կկարողանա հաջողությունների հասնել այս մարզաձեւում: Համագործակցելու ենք ու ամեն ինչ կանենք բարձր նվաճումների հասնելու համար»,- Instagram-ի իր էջում գրել է Մագոմեդովը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանը եւ Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը Mediamax Sport-ին ասել են, որ Հարությունյանը համատեղելու է ըմբշամարտն ու խառը մենամարտերը:
«Մեզ համար կարեւորը Միհրանի առողջությունն է, որ նա ամբողջովին վերականգնվի ու իրեն լավ զգա»,- նշել է Բադալյանը:
«Միհրանին MMA-ից պայմանագիր են առաջարկել, եւ նա ընդունել է: Սակայն դա չի նշանակում, որ նա կթողնի ըմբշամարտը»,- ասել է Գեւորգյանը:
Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ըմբիշը ելույթ չի ունեցել: Նա մի քանի անգամ ձեռքի վիրահատության է ենթարկվել ու վերականգնման փուլում է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: