Մայիս 13, 2025
7983 դիտում

Պատանեկան ԱԱ-ում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը


Լուսանկարը` Facebook


Թբիլիսում մեկնարկել է ըմբշամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունը:

Մեկնարկային առաջին օրը Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Հրաչյա Պողոսյանը:

Մինչեւ 63 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի, ուկրաինացի մարզիկներին: Քառորդ եզրափակչում նա զիջել է Իրանի ներկայացուցչին, սակայն իրավունք է վաստակել գոտեմարտել երրորդ տեղի համար:

Պողոսյանն ուժեղ է եղել նախ պորտուգալացի, ապա նաեւ ճապոնացի մրցակիցներից ու նվաճել է ԵԱ-ի բրոնզե մեդալ:

Այսօր մեդալների համար պայքարում են 42, 46, 69, 76, 85 կգ քաշային ըմբիշները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին