Ստոքհոլմում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղից Հայաստանի թիմերը վերադարձել են մեդալներով:
Մրցութային վերջին օրը եւս հունահռոմեական ոճի հավաքականին հաջողվել է փայլուն ելույթ ունենալ:
Մինչեւ 54 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Շանթ Խաչատրյանը: Նա հաղթել է բոլոր մրցակիցներին ու դուրս եկել եզրափակիչ: Այստեղ նա 7:0 հաշվով ուժեղ է եղել վրացի Իրակլի Ձիմիստարիշվիլուց ու դարձել է ԵԱ-ի ոսկե մեդալակիր:
Հունահռոմեական ոճի ըմբիշները թիմային պայքարում զբաղեցրել են 2-րդ տեղը:
Հայաստանի հունահռոմեական թիմն առաջին օրը եւս մեդալներ էր նվաճել, իսկ ավելի վաղ կրկին հաղթական ելույթներ էին ունեցել ազատ ոճի ըմբիշները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: