Ստոքհոլմում ընթացող Եվրոպայի առաջնությանը պայքարի են դուրս եկել պատանի հունահռոմեական ոճի ըմբիշները:
Առաջին օրը Գագիկ Խաչատրյանի սաներից մեդալակիր են դարձել չորսը: Մինչեւ 50 կգ քաշային կարգի եզրափակչում Սամվել Գրիգորյանը պարտություն է կրել Գիորգի Շոթաձեից (Վրաստան) ու նվաճել արծաթե մեդալ:
Նույն քաշային Արթուր Գալստյանը երրորդ տեղի համար պայքարում հաղթել է Անդրեյ Կավալեվսկուն (Բուլղարիա):
69 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է ստացվել, այստեղ ուժերն են չափել Մալխաս Ամոյանն ու Ալբերտ Եղիկյանը: ԵԱ-ի հաղթող դարձել է Ամոյանը, իսկ Եղիկյանը կանգնել է պատվոհարթակի երկրորդ աստիճանին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: