Երեկ Փարիզում հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ մասնակցի անունը։
ՊՍԺ-ն հյուրընկալել է «Արսենալ»-ին ու հաղթել 2։1 հաշվով։ Հաղթանակ իրենց թիմին բերել են Ֆաբիան Ռուիսի եւ Աշրամ Հաքիմիի գոլերը, իսկ լոնդոնցիների միակ գնդակը Բակայո Սակայի հաշվին է։
«Երեք տարվա մեջ սա երկրորդ եզրափակիչն է։ Մենք պատրաստ ենք դրան։ Բոլորն են ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում, մենք եւս բացառություն չենք։ ՊՍԺ գալու հենց առաջին օրը ես ասել եմ, որ նպատակս ակումբի համար պատմություն կերտելն է։ Հիանալի երեկո ստացվեց, բայց ամեն ինչ առջեւում է»,-ասել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
ՊՍԺ-ին եզրափակչում սպասում է «Ինտեր»-ը։ Հանդիպումը կայանալու է մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանս Արենա»-ում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: