Բրազիլիայում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել մեկ մեդալ:
Պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը: Նա բրոնզե մեդալի համար պայքարում 12:3 հաշվով ուժեղ է եղել Մեհար Սինգից (Հնդկաստան):
Բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաեւ Սլավիկ Գալստյանը (55 կգ), սակայն զիջել է ուզբեկ Իսլոմջոն Բախրամովին:
Օգոստոսի 15-ից էլ պայքարի մեջ են մտնելու ազատ ոճայինները: ԱԱ-ում ելույթ կունենան Ռազմիկ Միսակյանը (50 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (55 կգ), Գագիկ Ակուլյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (84 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: