Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Հայաստանի առաջնությունից հետո հրապարակել է Լեհաստանում կալանալիք մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջին առաջնության վերջնական կազմը:
Անցումային տարիքի ԵԱ-ում հանդես են գալու Արտակ Հովհաննիսյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Իշխան Պողոսյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (84 կգ) եւ Վիկտոր Կազիշվիլին (96 կգ):
Հայաստանի ընտրանին Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում ներկայացուցիչ չի ունենալու միայն գերծանր քաշային կարգում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: