Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեի որոշմամբ 2028-ի Օլիմպիական խաղերում ավելացվել են երկու լրացուցիչ քաշային կարգեր։
Դրանցից մեկը կներառվի տղամարդկանց, մյուսը՝ կանանց պայքարում։ ՄՕԿ-ի գործկոմը որոշումն ընդունել է Օլիմպիական ծրագրերի հանձնաժողովի առաջարկության եւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի խնդրանքի հիման վրա։
Այս հունիսին որոշվել էր, որ Լոս Անջելեսի խաղերում կկարողանան մասնակցել 65 կգ, 79 կգ, 94 կգ, 110 կգ, + 110 կգ քաշային կարգերի տղամարդիկ եւ 48 կգ, 58 կգ, 69 կգ, 86 կգ, + 86 կգ կին ծանրորդները: Նոր քաշային կարգերի մասին IWF-ն դեռ չի հայտնում։ Սակայն նշվում է, որ ՕԽ-ին մասնակցող ծանրորդների թիվը չի ավելանալու, այն մնալու է 120-ը՝ 60 տղամարդ, 60 կին։
Ծանրամարտի մրցումները Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում կկայանան 2028-ի հուլիսի 25-29-ը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: