Մեկնարկեն են Եվրոպայի լիգայի 2025-26 մրցաշրջանի հանդիպումները։
«Ցրվենա Զվեզդա»-ն սեփական հարկի տակ ընդունել է «Սելթիկ»-ին ու վաստակել մեկ միավոր։ Հանդիպման հաշիվը բացել են հյուրերը, սակայն 10 րոպե անց Մարկո Արնաուտովիչի գոլի շնորհիվ «Ցրվենա Զվեզդա»-ն հավասարեցրել է այն։
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը եղել է սերբական թիմի հիմնական կազմում ու դեղին քարտ է ստացել։
«Հետաքրքիր խաղ ստացվեց, գործում էինք լավ մրցակցի դեմ։ Երկու թիմն էլ խաղում էր հաղթանակի համար։ Մենք գիտեինք, որ նրանք կփորձեն ճնշում գործադրել պաշտպանության գծի վրա, բայց կարողացանք դիմադրել։ Դրական է այն, որ թիմը բնավորություն ցույց տվեց ու կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Իհարկե, հաղթանակ էի ցանկանում, բայց մեկ միավորն էլ կարեւոր է ու պետք է առաջ շարժվել»,-ասել է «Ցրվենա Զվեզդա»-ի գլխավոր մարզիչ Վլադան Միլոշեւիչը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: