Կայացել է Հայաստանի առաջնության 2-րդ տուրի հետաձգված «Նոա»-«Վան» հանդիպումը:
Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրն ուժեղ է եղել 2:1 հաշվով: «Նոա»-ի կազմում 11-մետրանոցից աչքի է ընկել Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է Նարդին Մուլահուսեյնովիչը: Մրցակցի կազմում 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Ալեֆ դե Անդրադե Ռոդրիգեսը:
«Նոա»-ն վաստակել է 13 միավոր ու մրցաշարային աղյուսակում 2-րդն է: Առաջատար «Ալաշկերտ»-ը 2 միավոր ավել ունի եւ այսօր 4-րդ տուրի հետաձգված խաղում մրցելու է «Արարատ-Արմենիա»-ի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: