Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ավարտել է կարիերան։
Մկրտչյանը 2019 եւ 2024 թվականներին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Աշխարհի առաջնության ոսկե մեդալին նա տիրացել էր 2019 թվականին։
2024-ի Աշխարհի առաջնության ժամանակ Մկրտչյանը վերջին պահին հրաժարվել էր ելույթից։ Նա Mediamax Sport-ին հայտնել էր, որ ուսի վնասվածքը զգացնել էր տվել, ինչի պատճառով էլ նման որոշում էր կայացվել։ Այս տարի նա բաց էր թողել Եվրոպայի առաջնությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: