Սեպտեմբեր 10, 2025
162 դիտում

Հայաստանի ծանրամարտի հավաքականն ԱԱ-ում հանդես կգա 5 քաշային կարգերում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը չի մասնակցելու ամբողջական կազմով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն իր թիմի կազմում ընդգրկել է 6 ծանրորդի: ԱԱ-ում հանդես կգան Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Կանանց թիմի կազմում ընդգրկված է միայն Աննա Ամրոյանը (77 կգ), հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին