Սեպտեմբեր 02, 2025
158 դիտում

Հայ ծանրորդները Վալդեմար Մալակի հուշամրցաշարում գրավել են 1-ին եւ 2-րդ տեղերը


Լուսանկարը` Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա


Գդանսկի «Ատլետի» դահլիճում կայացել է Օլիմպիական բրոնզե մեդալակիր Վալդեմար Մալակի 30-րդ հուշամրցաշարը։

Հանդես են եկել ծանրորդներ Հայաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Լիտվայից, Լատվիայից եւ Լեհաստանից։ Հայաստանը ներկայացրել է երկու ծանրորդ, ովքեր գրավել են 1-ին ու 2-րդ տեղերը։

Դավիթ Հովհաննիսյանը 365 կգ (164+201) դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 352 կգ-ով (160+192) երկրորդն է։ Բացի մեդալներից 1-12-րդ տեղերը գրավածները ստացել են նաեւ գումարային պարգեւներ, հայտնում է Լեհաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին