Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը մեդալ պարգեւեց Հայաստանի հավաքականին։
Տղամարդկանց մինչեւ 73 կգ քաշային կարգում հանդես եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը։ Հայ ծանրորդի համար մեծահասակների պայքարի այս քաշային կարգում սա նրա առաջին մեդալն էր։
Պոկում վարժությունում առաջատարները մինչեւ վերջ պայքարեցին լավագույնը լինելու համար ու իրար հետապնդելով բարձրացնում էին ծանրաձողը։ Սահակյանը սկսեց բավական վստահ ու իրեն ենթարկեց նախ 150, ապա 153 կգ–ն, իսկ ահա 156 կգ–ն ուժերից վեր էի։ Նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ։
Հրման ժամանակ եւս հայ ծանրորդը բավական վստահ ու հանգիստ տեսք ուներ, բայց կրկին երկու հաջողված մոտեցում կատարեց՝ 181, 185 կգ։ 189–ը նա շատ դժվարությամբ պոկեց, սակայն չկարողացավ հրել ու բավարարվեց փոքր բրոնզով։
Երկամարտի 338 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: