Ապրիլ 16, 2025
320 դիտում

Ալեքսանդրա Գրիգորյանի անկրկնելի հրումը նրան Եվրոպայի արծաթե մեդալ է բերել


Լուսանկարը` Weightlifting house

Լուսանկարը` Photolure


Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչեւ 55 կգ քաշային կարգի մասնակիցները դիտարժան ու անզիջում պայքար են ծավալել մեդալների համար։

Հայաստանը երկու ներկայացուցիչ է ունեցել եւ 1 արծաթե մեդալ նվաճել։

 

Պոկում վարժույթյունում ավելի վստահ տեսք է ունեցել եւ բոլոր 3 մոտեցումներն էլ օգտագործել է Իզաբելա Յայլյանը։ Նա գլխավերեւում է պահել 85, 88 եւ 90 կգ-ոց ծանրաձողերը։

 

Նախորդ տարվա չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն արդյունավետ է օգտագործել միայն մեկ մոտեցում եւ 85 կգ-ով 6-րդը եղել։ Ծանրորդը հրումում շատ ավելի ուժեղ է, ինչն ապացուցել է նաեւ Քիշնեւում։ 

 

Նա երկար սպասել է մինչեւ իր հիմնական մրցակիցներն ավարտել են պայքարը, ապա մոտեցել է 117-ին։ Գրիգորյանը մեծ ջանքեր գործադրելով՝ գլխավերեւում պահել է ծանրաձողն ու երկամարտում միանգամից 2-րդ հորիզոնական բարձրացել։ Նա 2 անգամ մոտեցել է 121 կգ-ին, բայց ձախողվել է ու 202 կգ-ով բավարարվել է արծաթե մեդալով։ Գրիգորյանը մնացել է հրման առաջատարն ու փոքր ոսկե մեդալ է նվաճել։

Լուսանկարը` Photolure

Յայլյանը նախ հրել է 103 կգ, ապա 5 կգ-ոց քայլ կատարել, բայց նրա 2 մոտեցումն էլ  անհաջող է եղել։ Ծանրորդն երկամարտի 193 կգ-ով ելույթն ավարտել է 6-րդ տեղում։

 

Եվրոպայի չեմպիոնի կոչումը 205 կգ-ով նվաճել է ֆրանսիացի Գարանս Ռիգոն։ 

 

Այսօր 20:00-ից մինչեւ 61 կգ քաշային կարգում հարթակ է դուրս գալու Գառնիկ Չոլակյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին