Ապրիլ 16, 2025
288 դիտում

Գառնիկ Չոլակյանն առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում մեդալ է նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն այսօր նվաճել է երկրորդ մեդալը։

Տղամարդկանց մինչեւ 61 կգ քաշային կարգում հանդես է եկել մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը։

 

Պոկում վարժությունում Չոլկյանն ընդամենը մեկ մոտեցում է հաջող օգտագործել ու բարձրացրել 124 կգ ծանրաձող։ Այդ արդյունքով նա նվաճել է փոքր արծաթե մեդալ։

 

Հայ ծանրորդը հրումը մեկնարկել է 151 կգ-ով, բայց չի բարձրացրել այն։ Երկրորդ մոտեցմամբ նա բավական դժվարին պայքարում կարողացել է գլխավերեւում պահել քաշը, նույնիկս մրցավարներից մեկը չի հաշվել այն։ 153 կգ-ն Չոլակյանն իրեն ենթարկել չի կարողացել՝ այս վարժությունում նվաճելով փոքր բրոնզ։

 

Երկամարտի 275 կգ արդյունքով Չոլակյանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Չեմպիոնի կոչումը նվաճել է բուլղարացի Իվան Դիմովը՝ 289 կգ-ով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին