Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը մեծ կազմով է մասնակցելու ապրիլի 13-21-ը Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հայտավորել է 10 ծանրորդի:
Մեդալների համար պայքարելու են Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելա Յայլյանը (55 կգ), Աննա Ամրոյանը, Միլենա Խաչատրյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը, Մարգարիտա Առաքելյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը եւ Մերի Թումասյանը (+87 կգ):
Հայաստանի տղամարդկանց ընտրանին էլ 8 քաշային կարգում 11 ծանրորդ է հայտավորել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: