Հոկտեմբեր 18, 2024
1783 դիտում

Ծանրորդներն Օլիմպիական խաղերին պատրաստվում են Ծաղկաձորում



Հայաստանի ծանրամարտի հավաքականը երեկ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում:

Հավաքին մասնակցում են Օլիմպիական խաղեր մեկնող 3 մարզիկները՝ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանն ու Վարազդատ Լալայանը, ինչպես նաեւ երիտասարդ ծանրորդներ Գոռ Սահակյանը եւ Գեւորգ Ղահրամանյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հավաքի մասին ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին ասել է հետեւյալը.

«Գլխավոր թիմի կազմի փոփոխությունը պետք է սահուն եւ աննկատ լինի, փորձառուների կողքին պետք է լինեն նաեւ երիտասարդները: Թիվը փոքր է, որպեսզի հնարավորիս կարողանանք գումար խնայել: Հունիսի 16-ին կգանք Երեւան եւ Օլիմպավանում նոր երիտասարդների կհրավիրենք հավաքի: Ամեն բան արվում է այնպես, որ Բահրեյնի Մանամա քաղաքում դեկտեմբերին նախատեսված Աշխարհի առաջնությունում կարողանանք 10 ծանրորդով ելույթ ունենալ: Ինչ վերաբերում է Փարիզին, պետք է ցանկալի մարզավիճակով մեր ծանրորդներին ներկայացնենք խաղերին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին