Մայիս 19, 2024
1524 դիտում

Սամվել Հակոբյանի հուշամրցաշարին մասնակցել են 100-ից ավել պատանի ծանրորդներ


Լուսանկարը` Անձնական արխիվից


Երեւանում կայացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ ու ԽՍՀՄ-ի չեմպիոն Սամվել Հակոբյանի 32-րդ հուշամրցաշարը:

Այս տարի ելույթ են ունեցել 100-ից ավելի մինչեւ 17 տարեկան ծանրորդներ Երեւանից ու Հայաստանի մարզերից: Հուշամրցաշարին ներկա են եղել ծանրամարտի հայտնի ներկայացուցիչներ ու անվանի մարզիկներ՝ Իսրայել Միլիտոսյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Աշոտ Դանիելյանն ու ուրիշներ:

Հուշամրցաշարի հաղթողներ են դարձել Արմեն Ղազարյանը (49 կգ), Սպանդար Վարդանյանը (55 կգ), Դավիթ Առաքելյանը (61 կգ), Արտուշ Գրիգորյանը (67 կգ), Ռաֆիկ Դարմոյանը (73 կգ), Կարապետ Կարապետյանը (81 կգ), Սլավա Մարտիրոսյանը (89 կգ), Հենրիկ Հարությունյանը (96 կգ), Աշոտ Ավետիսյանը (102 կգ) եւ Էդգար Մահլամյանը (+102 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին