Մայիս 19, 2024
3802 դիտում

Ալավերդյան. ԵԱ-ում բոլոր 10 քաշային կարգերում ոսկի չնվաճեցինք եւ այդ բացը կլրացնենք ԱԱ-2027-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր Երեւանում ԱԱ-2027-ին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել լրագրողներին:

Նա խոստովանել է, որ իր համար երեւանյան Եվրոպայի առաջնությունում ծանր էր, քանի որ պատասխանատու է եղել ամբողջ թիմի համար:

«Գնահատում եմ բոլորիդ կատարած աշխատանքն ու շնորհակալ եմ, որ ճիշտ եք լուսաբանել ելույթներն ու գովել մեր մարզիկներին: Ամբողջ ընթացքում մեր թիմերի կողքին եք եղել: Կարող էիք նաեւ քննադատել, ինչը չարեցիք, քանի որ ես պլանավորել էի 10 քաշային կարգերում էլ ոսկի նվաճել, բայց չստացվեց: Այդ բացը կփորձենք լրացնել Աշխարհի առաջնության ժամանակ»,- ասել է մարզիչը:

Երեւանյան ԵԱ-ում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մեդալներ էր նվաճել բոլոր 10 քաշային կարգերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին