Ապրիլ 26, 2024
1328 դիտում

Կառավարությունը ծանրամարտի ԵԱ-ն անցկացնելու համար հավելյալ 214 մլն դրամ կհատկացնի


Լուսանկարը` EWF


Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը լրացուցիչ շուրջ 214,6 մլն դրամ գումար հատկացնելու նախագիծը:

Այն անհրաժեշտ է Երեւանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման եւ անցկացման համար, հայտնում են ԿԳՄՍ-ից:

2023 թվականի պետական բյուջեով առաջնության անցկացման համար հատկացված է ավելի քան 990 մլն դրամ: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ մրցումները կլինեն ապրիլի 15-23-ը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ խաղարկվելու են 2024-ի Օլիմպիական խաղերի վարկանշային միավորներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին