Ապրիլ 26, 2024
1985 դիտում

Անդրանիկ Կարապետյանն Աշխարհի առաջնությունում 12-րդն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Բոգոտայում շարունակվող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել եւս 2 հայ ծանրորդ:

Մինչեւ 89 կգ քաշային կարգում ելույթ են ունեցել Անդրանիկ Կարապետյանն ու Վարդան Մանուկյանը, երկուսն էլ լավագույն տասնյակից դուրս են մնացել:

Կարապետյանը երկամարտի 352 կգ արդյունքով 12-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Մանուկյանը 345 կգ-ով ելույթն ավարտել է 16-րդ տեղում: Չեմպիոն է հռչակվել վենեսուելացի Ջիովաննի Վալենիլա Սանչեսը (385 կգ):

Ավելի վաղ Իզաբելա Յայլյանը (59 կգ) 205 կգ-ով 18-րդ տեղն է գրավել:

Դեկտեմբերի 13-ին Երեւանի ժամանակով 1:30-ին մինչեւ 96 կգ քաշային կարգում հանդես են գալու Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին