Մայիս 13, 2024
2370 դիտում

Արփինե Դալալյանը վնասվածքի պատճառով հայտարարել է կարիերան ավարտելու մասին


Լուսանկարը` Մեդիամաքս


23-ամյա Արփինե Դալալյանը որոշել է ավարտել կարիերան ու հեռանալ ծանրամարտից:

Նա այդ մասին գրառում է կատարել ու հայտնել որոշման դրդապատճառների մասին:

«Չնայած նրան, որ ունեցել եմ սպորտային փոքր նվաճումներ, բայց հասցրել եմ սիրվել ու ունենալ ինձ երկրպագող շատ մարդիկ:

Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ այլեւս ինձ չեք տեսնի մեծ հարթակներում: Լուրջ վնասվածքի պատճառով ստիպված եմ թողնել սպորտը: Չնայած նրան, որ սպորտից մի փոքր ավելին էի ուզում, բայց կարիերաս ավարտում եմ որպես՝
պատանիների ու երիտասարդների Եվրոպայի կրկնակի հաղթող, պատանիների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ երկրի դրոշը բարձր պահել: Շնորհակալ եմ բոլորիդ ինձ աջակցելու եւ կողքիս լինելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Դալալյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին