Մայիս 20, 2024
1500 դիտում

Եվրոպայի առաջնությունում սամբիստները 6 մեդալ են նվաճել


Լուսանկարը` Photolure


Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները 6 մեդալ են նվաճել:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ) եւ Արփինե Մնացականյանը (54 կգ): Պատվոհարթակի 3-րդ աստիճանին էլ կանգնել են Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) եւ Սրբուհի Հովակիմյանը (59 կգ):

Մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնություններին մասնակցում են 30 երկրների ներկայացուցիչներ:

Մրցաշարի մեկնարկից առաջ տեղի է ունեցել սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմի նիստը: Կառույցի փոխնախագահ է դարձել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին