Բուխարեստում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Լիանա Գյուրջյանը դարձել է չեմպիոն:
Նա մինչեւ 20 տարեկանների 81 կգ քաշայինների պայքարում լավագույնն է եղել երկամարտի 215 կգ արդյունքով:
Ծանրորդուհին օգտագործել է բոլոր 6 մոտեցումներն ու 3 ոսկե մեդալ նվաճել: Պոկումում նա 95 կգ է գրանցել, իսկ հրումում՝ 120 կգ:
2-րդ տեղը զբաղեցրած ռուս Անգելինա Զուբովայից նա առաջ է անցել 14 կգ-ով:
Այսօր ավելի վաղ Մ-20 տարեկանների բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):




















