Փետրվար 16, 2026
3559 դիտում

Գյուրջյանի 6 մոտեցումն ու երիտասարդների Եվրոպայի չեմպիոնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Բուխարեստում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Լիանա Գյուրջյանը դարձել է չեմպիոն:

Նա մինչեւ 20 տարեկանների 81 կգ քաշայինների պայքարում լավագույնն է եղել երկամարտի 215 կգ արդյունքով: 

 

Ծանրորդուհին օգտագործել է բոլոր 6 մոտեցումներն ու 3 ոսկե մեդալ նվաճել: Պոկումում նա 95 կգ է գրանցել, իսկ հրումում՝ 120 կգ:

 

2-րդ տեղը զբաղեցրած ռուս Անգելինա Զուբովայից նա առաջ է անցել 14 կգ-ով:

 

Այսօր ավելի վաղ Մ-20 տարեկանների բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):

Մեր ընտրանին