Ապրիլ 29, 2024
6143 դիտում

1-ին մեդալը Մ-20 տ. ԵԱ-ում. Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալակիր է


Ռաֆիկ Հարությունյանը
Ռաֆիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Մարգարյանը
Կարեն Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել մինչեւ 20 տարեկան ծանրորդները:

Հայաստանը տղամարդկանց 81 կգ քաշային կարգում ներկայացրել են Կարեն Մարգարյանն ու Ռաֆիկ Հարությունյանը:

Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Մարգարյանն առաջին անգամն էր մասնակցում երիտասարդների պայքարին: Նա պոկում վարժությունում բարձրացնելով 151 կգ ծանրաձողը՝ նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Երիտասարդների ԵԱ-ի ռեկորդակիր Հարությունյանը նույն վարժությունում ցույց է տվել 150 կգ արդյունք՝ գրավելով 4-րդ տեղը:

Կարեն Մարգարյանը Կարեն Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Անհամեմատ լարված է ստացվել հրում վարժությունը, որտեղ մեդալների համար պայքար են ծավալել չորս մարզիկ:

Մարգարյանն օգտագործել է երկու մոտեցում ու ֆիքսել 184 կգ, երկամարտում 335 կգ-ով ելույթն ավարտելով 4-րդ տեղում:

Հարությունյանն ավելի վստահ է գործել ու իրեն ենթարկել 190 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: 340 կգ-ով հայ ծանրորդը երկամարտում եւս մեդալակիր է դարձել՝ կանգնելով պատվոհարթակի երրորդ աստիճանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին