Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը մոտենում է ավարտին։
31-րդ տուրի ավարտից հետո շարունակվում է լարված մնալ չեմպիոնի կոչման հավակնորդների պայքարը։ Այս պահին «Նոա»-ն 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկ»-ը 67 միավորով 2-րդն է։ 3-րդ տեղում ընթանում է «Արարատ-Արմենիա»-ն, որն իր ակտիվում ունի 65 միավոր։
Իսկ 31-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վեստ Արմենիա»-ին, «Շիրակ»-ը՝ «Նոա»-ին, «Փյունիկ»-ը՝ «Ուրարտու»-ին։ «Արարատ»-«Վան» եւ «Ալաշկերտ»-ԲԿՄԱ խաղերն ավարտվել են ոչ-ոքի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: