Ապրիլ 29, 2025
exclusive
6360 դիտում

Սիմոն Մարտիրոսյան. Զգացված եմ, որ այսքան գնահատում ու սիրում եք ինձ


Լուսանկարը` IWF

Լուսանկարը` IWF


Սիմոն Մարտիրոսյանը երեկ Պատտաայում ռեկորդով դարձավ Աշխարհի չեմպիոն` նվաճելով 3 ոսկե մեդալ:


Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Mediamax Sport-ի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ողջ հայ ժողովրդին, որը միշտ իր կողքին է:

Այս պահին երկամարտի 429 կգ-ն առավելագույնն էր, որ կարող էի անել: Հրումում վերջին 2 մոտեցումները չօգտագործեցի, քանի որ էլ խթան չունեի, առաջին փորձով արդեն դարձել էի Աշխարհի չեմպիոն:

Առաջնությունը շատ լավ դասավորվեց, 3 ոսկե մեդալ նվաճեցի, դա էր ամենակարեւորն ինձ համար:



Միշտ ասում եմ, որ իմ հաղթանակը ողջ հայ ժողովրդին  է, այս անգամն էլ բացառություն չէ: Բայց այն նվիրում եմ մի քանի ամիս առաջ ավտովթարից մահացած իմ ընկերոջ՝ ծանրորդ Աղասի Աղասյանի հիշատակին:

Այս նվաճումը շատ մեծ ուրախություն պարգեւեց ինձ, զգացված եմ, որ հայերն այսքան գնահատում ու սիրում են ինձ ու իմ գործը: Հպարտ եմ նման լավ ժողովուրդ ունենալու համար:

Լուսանկարը` IWF


Երեկվանից անհամար զանգեր ու նամակներ եմ ստացել, բոլորին չեմ էլ հասցրել պատասխանել: Հիմա եմ ուզում շնորհակալություն հայտնել բոլորին ջերմ խոսքերի համար:

Իսկ չեմպիոն հռչակվելուց հետո առաջինն, ինչպես միշտ, ընտանիքիս հետ եմ խոսել, նրանք են ինձ համար ամենակարեւորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին