13323 դիտում

Հարություն Գրիգորյանը պատանեկան ԵԱ-ի ոսկե մեդալակիրն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ օրվա ընթացքում Հայաստանի ծանրամարտի հավաքականը Միլանում 2-րդ մեդալն է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Մինչեւ 15 տարեկանների պայքարում Հարություն Գրիգորյանը (77 կգ) պոկում վարժությունում 117 կգ արդյունքով անգերազանցելի է եղել ու փոքր ոսկու է արժանացել:

Հաջողությունը նա զարգացրել է նաեւ հրումում ու գլխավերեւում պահել է 141 կգ: Երկամարտի 258 կգ-ով Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր:

2-րդ տեղը 246 կգ-ով գրավել է հունգարացի Բենջամին Ֆեդերերը, իսկ եռյակը եզրափակել՝ վրացի Սաբա Ասանիձեն (242 կգ):

Այսօր մինչեւ 69 կգ քաշային կարգում Մնացական Աբրահամյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ ավելի վաղ Գոռ Սահակյանը (50 կգ)՝ հաղթող դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին