Հունվար 29, 2026
184 դիտում

«Ինտեր»-ը հաղթել է «Բորուսիա»-ին ու կմասնակցի ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆին


Լուսանկարը` Getty Images


Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Ինտեր»-ը հյուրընկալվել է Դորտմունդի «Բորուսիա»-ին ու հաղթել 2:0 հաշվով:

Երկու գնդակն էլ գրանցվել է հանդիպման ավարտին: 81-րդ րոպեին աչքի է ընկել Ֆեդերկո Դիմարկոն, իսկ ավելացված ժամանակում՝ Էնդի Դիուֆը: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր նախկին թիմի դեմ խաղին ու այսպիսի գրառում կատարել. «10 տարի անց: Հատուկ երեկո էր»:

«Ինտեր»-ը վաստակել է 10 միավոր ու, ինչպես եւ «Բորուսիա»-ն, կմասնակցի ՉԼ-ի փլեյ-օֆֆի անցումային խաղերին: Վիճակահանությունը կայանալու է հունվարի 30-ին: Առաջին հանդիպումները փետրվարի 17-18-ին են, իսկ պատասխանները՝ 24-25-ին: 

Միանգամից 1/8 եզրափակիչ են անցել «Արսենալ»-ը, «Բավարիա»-ն, «Լիվերպուլ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Բարսելոնա»-ն, «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Սպորտինգ»-ը: 1/8 եզրափակչի խաղերը տեղի են ունենալու մարտի 10-11-ին եւ 17-18-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին