4150 դիտում

Reuters. Հայաստանը Տոկիո-2020-ին կներկայացնի ընդամենը 2 ծանրորդ


Լուսանկարը` Մեդիամաքս


Reuters-ի տեղեկություններով, Տոկիո-2020-ի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա ընդամենը երկու մարզիկ ներկայացնելու իրավունք:

Ըստ լրատվամիջոցի՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել, որ այն երկրները, որոնց մոտ 2008-2020 թվականները կհայտնաբերվի 20 եւ ավելի դոպինգ անալիզի դրական պատասխան, առաջիկա ամառային խաղերում երկու հոգուց ավելի չի կարող ներկայացնել:

Այդ երկրների շարքում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք մինչ այս արդեն ունեն մի շարք որակազրկված մարզիկներ:

Նշենք, որ 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերում հայ ծանրորդներից մի քանիսի անալիզներում հայտնաբերվել են արգելված նյութեր, իսկ ահա 2018-ի սկզբին եւս մեկ մարզուհու դոպինգ-թեստի անալիզի պատասխան է դրական եղել:

Ֆեդերացիայի այս որոշումը լավ ընդունելության է արժանացել Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am