Մայիս 07, 2024
1674 դիտում

Հայտնի են բռնցքամարտի ԵԱ-ի եզրափակիչներում հայ մարզիկների մրցակիցները


Լուսանկարը` Մեդիամաքս


Բելգրադում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականից եզրափակիչ անցել է երկու ներկայացուցիչ՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ)։ Նրանք երկուսն էլ մենամարտելու են Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկների դեմ։

Հարությունյանը հանդիպելու է Էդմոն Խուդոյանին, իսկ Մանասյանը՝ Մուսլիմ Հաջիմագոմեդովին։ Մենամարտերը կայանալու են ապրիլի 28-ին ու կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19։00-ին։

Ավելի վաղ բրոնզե մեդալակիրներ էին դարձել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Արարատ Հարությունյանը (67 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին